Գիտնականները թույլ են տվել սթրեսը ճնշելու համար քաղցրավենիք օգտագործել։ Բացասական դրսևորումներն անհրաժեշտ է չեզոքացնել, քանի որ հակառակ դեպքում ուղեղը սկսում է գլյուկոզա փնտրել, որը խիստ անհրաժեշտ է օրգանիզմի լիարժեք նյութափոխանակության համար:

Սթրեսային իրավիճակներում գլխուղեղը 12%-ով ավելի էներգիա է պահանջում, քան սովորական պայմաններում, ածխաջրերի խիստ պակաս է նկատվում: Այս խնդիրն ուսումնասիրել են Գերմանիայի Լյուբեկի համալսարանի գիտնականները: Կամավորների խմբում ընդգրկվել են պարբերաբար սթրեսի մեջ գտնվող մարդիկ: Փորձի ընթացքում մարդիկ քաղցրավենիք են կերել, ինչը հանգեցրել է ուղեղի և, ընդհանուր առմամբ, օրգանիզմի արտադրողականության բարձրացմանը:

Ուղեղի մեջ գլյուկոզայի անբավարարության դեպքում այն համալրվում է մկանային հյուսվածքներից: Հատուկ մեխանիզմ է գործի ընկնում, սթրեսի հորմոն է արտադրվում, որը կարող է նպաստել դեպրեսիայի զարգացմանը, հանգեցնել ինսուլտի և սրտի կաթվածի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել