Ամերիկյան սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին թողարկել է Inamorata Woman ներքնազգեստի իր ապրանքանիշի լողազգեստների նոր հավաքածուն: Աստղն Instagram-ի իր էջում ֆոտոշարք է հրապարակել, որոնցում ինքն է ցուցադրում լողազգեստները:

Ռատակովսկին ներկայացրել է հինգ երանգի ընդհանուր և առանձին լողազգեստներ: Դրանց թվում կան կարմիր և կապույտ գույների, ինչպես նաև սրճագույն սպիտակ պուտերով լողազգեստներ: Դրանց արժեքը տատանվում է 75-ից 160 դոլարի սահմաններում:

Երկրպագուների ուշադրությունն առավել գրավել է կապույտ լողազգեստի միայն վարտիքով արված լուսանկարը, որտեղ մոդելը միկրո բիկինիով է և մերկ կուրծքը ծածկում է ձեռքերով:

Ավելի վաղ Ռատակովսկին թոփլես նկարահանվելու համար քննադատության է արժանացել: Երկրպագուները նշել են «աստղի մերկանալու հանդեպ անառողջ սերը»: Ինչպես նաև սուպերմոդելը խայտառակվել է՝ Ռուսաստանը շփոթելով Ուկրաինայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել