Պարզվում է՝ կանացի և տղամարդու ածելիների միջև տարբերություն իսկապես կա, դա պետք չէ անտեսել: Երբեք ձեռքը տղամարդու ածելի չվերցնելու 3 ծանրակշիռ պատճառ․

1. Շեղբերի թիվը

Տղամարդու ածելին նախատեսված է դեմքի կոշտ մազածածկույթի համար, ուստի ավելի շատ շեղբեր ունի: Այդ ածելին ավելի որակյալ է լինում, բայց շեղբերի ավելի մեծ թիվը մեծացնում է ոչ մեծ վնասվածքների և գրգռվածության ռիսկը:

2. Ձևը

Կնոջ մարմնի կորություններն ավելի սահուն և փափուկ են, քան տղամարդկանց դեմքի անկյունները, ուստի կանացի ածելու գլխիկն ավելի շարժուն և կլորավուն է, ինչը թույլ է տալիս հասնելու ամենադժվարհասանելի մասերին:

3. Պաշտպանիչ շերտ

Դրա բաղադրությունը տարբերվում է տղամարդու ածելուց և ավելի հարմար է կանացի նուրբ մաշկի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել