Armtimes.com-ը գրում է.

Գյումրիում հերթական անգամ ինքնափլուզվել է Գարեգին Նժդեհ 7 հանրակացարանային շենքը, որտեղ մշտական բնակություն ունեն 2 տատիկներ՝ Գայանե Տորոյանն ու Կլարա Պետրոսյանը: Նրանք այս հանրակացարանում են 16 տարեկանից: Որպես Տեքստիլ կոմբինատի աշխատակիցներ Փամբակի մանկատնից եկել, աշխատել եւ մնացել են մինչ օրս:

«Ժամը 8-ի կողմերն էր, (նկատի ունի երեկոյան 20:00-ն), ձեներ լսվավ, վազինք դուրս, տեսանք, որ արմատուրները կհանեին, ասինք՝ չի կարելի, մի արեք, չի կարելի, էն էլ լսողն ով էր, ես չիդեմ ով էին, տղեք էին էլի: Քաշին արմատուրան ու սաղ փլվավ, եկավ վար, գլխիս էլ քարով զարկեց, ու ընձի հայհոյեց: Որ փլվավ, իրանք էլ փախան»,-պատմեց  Գայանե Տորոյանը: 

Այս հանրակացարանը պարբերաբար ինքնափլուզվում է, Գյումրու քաղաքապետարանն էլ ամեն փլուզման հետ մի քանի ընտանիքի բնակության այլ վայր է տեղափոխել: Շենքում միայն 3 տատիկներ են մնացել, երկուսն անօթեւաններ են, մեկը՝ ոչ: Երեքն էլ համառում, փլվող շենքից դուրս չեն գալիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել