2008թ․ մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում քաղաքացիների խաղաղ ընդվզումը ճնշելու նպատակով կրակեցին ցուցարարների վրա։ Ազատության ու արժանապատվության համար խաղաղ պայքարի ելած շատ-շատերս կարող էինք լինել այդ օրը զոհված 10-ից մեկը, 11-րդը, 21-րդը․․․

Հիշելով այդ օրը, հիշելով բոլոր զոհերին, հիշելով բոլոր վիրավորներին, հիշելով ֆիզիկապես անվնաս, բայց գլխահակ ու կոտրված բոլոր տուն դարձածներին՝ մենք պետք է մեկընդմիշտ փակենք մեր պատմության այդ արյունոտ և ամոթալի էջը և աներկբայորեն մերժենք ու բացառենք քաղաքական բռնությունը և ճնշումները մեր երկրում։

ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել