Արթուր Գրիգորյանի և իր հիմնած Երգի պետական թատրոնի ավանդն անասելի մեծ է հայկական որակյալ երաժշտության մեջ: Նա օր ու գիշեր աշխատել է և կերտել սերունդներ, ձևավորել երաժշտական ճաշակ և որակ, տուն է դարձել մի շարք այսօր սիրված կատարողների համար: Մինչ օրս այն եզակի որակյալ երաժշտական կառույցներից է, որ ճիշտ կրթություն է տալիս:
ԵՊԹ-ի սան երբեք չեմ եղել, բայց շատ բարձր եմ գնահատում այն հսկայական աշխատանքը, որ տարվել է, և խոնարհվում եմ Արթուր Գրիգորյանի տաղանդի և աշխատանքի առջև:
Մեր մեծերին չգնահատելը դեմ է մեր ազգային արժեքներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sirushomusic/photos/a.454235174656244/2138343066245438/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել