Գործունեության տեսակ կա, որն այժմեական չէ, միտված է ապագային։ Դրա իրական արժեքն այսօր չէ, որ կհասկացվի, իսկ գնահատականը կտան հաջորդ սերունդները։ Ու խոսքը բնավ քաղաքականության մասին չէ, այլ մնայուն արժեքների՝ մշակույթ, գիտություն, կրթություն... Այն ամենի, ինչ ազգային նկարագրի մաս է կազմում և պարտադիր պիտի փոխանցվի թոռներին, եթե ուզում ես ապագա ունենալ։
Դրա առաքելությունն են ստանձնում պետությունը (եթե ստանձնում է) և վառ անհատականությունները, որոնք, բնավ չշեշտադրելով սեփական անձն այդ գործում, գիտակցում են ազգային գանձերի փխրունությունն ու լուռ լծվում դրանց պահպանման, փայփայման գործին։
Այսօր ես չեմ սպասում ապագա սերունդներին և հիմա եմ գնահատում ու շնորհակալությունս հայտնում Արթուր Ջանիբեկյանին Մատենադարանի, Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդի գանձերի թվայնացման, չթվարկված և ապագա բոլոր ու դեռ չմեկնարկած նախաձեռնությունների համար։ Շնորհակալ եմ ազնիվ ու ազգանվեր գործի համար։
#PRA #ՈՍԿԵՖՈՆԴ #թվայնացում #Ջանիբեկյան