Analitik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանում խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման մասին:

Փաշինյանը նշել է, որ իր կառավարության ամենակարևոր խնդիրներից մեկն Արցախի սուբյեկտ լինելու հարցը բարձրացնելն է: ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ալիևի հետ հանդիպելու է առանց օրակարգի, սակայն հանդիպման գլխավոր վեկտորներից մեկը լինելու է բանակցությունների ֆորմատի քննարկումը: Փաշինյանի խոսքերով, քանի դեռ պայմանավորվածություն չկա բանակցությունների ֆորմատի մասին, շփումները չի կարելի համարել պաշտոնական բանակցություններ:

ՀՀ ղեկավարը նաև հիշեցրել է, որ բանակցություններում կարող է ներկայացնել միայն Հայաստանը, իսկ Արցախը պետք է ներկայացնեն Արցախի ղեկավարները:

Ադրբեջանական կողմն արդեն պատասխանել է ՀՀ վարչապետւ վերջին հայտարարություններին: Մասնավորապես Իլհամ Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ բանակցությունների ֆորմատը փոխելու մասին հայտարարություններով հայկական կողմը փակուղի է տանում բանակցային գործընթացը: Այս մասին գրում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Հաջիևի խոսքերով, բանակցությունների ֆորմատը որոշված է Մինսկի խմբի կողմից, և Փաշինյան-Ալիև երեք հանդիպումները, ինչպես նաև 4 հանդիպումներն ԱԳ նախարարների միջև, դրա վկայությունն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել