Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը գաղտնի ամուսնացել է իր դասընկերուհու՝ Չերի Սիբորնի հետ: Ըստ The Sun պարբերականի` հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Ծնունդից մի քանի օր առաջ:

Լրագրողներն ու երկրպագուները Շիրանի լուրջ մտադրությունների մասին իմացել են անցյալ տարի, երբ երգչի մատին ամուսնական մատանի են նկատել: Սակայն հարսանիքի մասին հարցադրումներին նա միշտ խուսափողական է պատասխանել:

Այժմ պարբերականը, հղում անելով երաժշտի շրջապատի աղբյուրին, հաղորդել է, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2018-ին Սուֆոլկում, Սուրբ Ծնունդից մի քանի օր առաջ: Միջոցառմանը հրավիրված են եղել մոտ 40 մարդ, հիմնականում՝ դպրոցական հին ընկերներ ու մոտ հարազատներ:

Էդ Շիրանի ու Չերիի հարաբերությունները շարունակվում են 2015-ից: Դրանից առաջ նրանք հանդիպել են դպրոցական տարիներին: Հենց Չերիին է նվիրված բրիտանացու ամենահայտնի հիթերից Perfect-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել