Տաքսիների մինիմալ վճարները մնացել են նույնը` միջինը 600 դրամ, բայց եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, որ վերջերս այդ մինիմալի կիլոմետրաժներն են սկսել կրճատվել. ժամանակին, օրինակ, 5 կիլոմետր էր դրված հաշվիչին, այժմ դարձել է 4կմ: Այսինքն՝ որոշ երթուղային տաքսիներ նման խորամանկ ձևով թանկացրել են ուղեվարձը: Այժմ մատնացույց եմ անում, թե ինչպես են թանկացնում: Կարծում եմ՝ համապատասխան մարմինները պետք է ուշադրություն դարձնեն այս հարցին, քանի որ այս թանկացումը դեռ հիմնավորված չէ, բայց շատ կազմակերպություններ արդեն իսկ նման ձևով թանկացրել են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=587130387974092&id=100000314094875&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել