Ադրբեջանական բանակը ծանր է տարել Տոնոյանի հայտարարությունը: Ի պատասխան՝ թշնամու բանակի ղեկավարությունը փորձում է Դավիթ Տոնոյանին մատնացույց անել Գյուննութ գյուղի դեպքերը, որոնք տեղի ունեցան ամիսներ առաջ, երբ Բաքվի քարոզչամեքենան փորձում էր ներկայացնել, թե ադրբեջանական բանակը Նախիջևանի հատվածում որոշ ռազմական գործողություններ է իրականացրել, ու դրանք ավարտվել են հաջողությամբ: Մասնավորապես, սեփական տարածքում նոր դիրքեր տեղադրելը ներկայացվում էր իբր հայկական կողմից տարածքներ գրավելու գործողություն:
Չնայած այն հանգամանքին, որ Գյուննութ գյուղի ավերակներն ինչպես նախկինում, այդպես էլ մինչև այժմ ու տեղի ունեցած դեպքերի ժամանակահատվածում գտնվել են հայկական բանակի վերահսկողության տակ, ադրբեջանական կողմը դեռ տանում է իր անհավանական քարոզներն, ու դրանց լսելու դեպքում մարդ կկարծի, թե իրենք վաղուց արդեն այդ գյուղում բնակվում են: Իրականում, ինչպես նշեցի, այդ գյուղը հին գյուղի ավերակ է, որը գտնվում է հայկական բանակի վերահսկողության տակ:
Երբ ադրբեջանական բանակը փորձում է ՀՀ պաշտպանության նախարարին հիշեցնել Գյուննութի դեպքերը, կարող է նաև վերհիշել, թե ինչպես հենց այդ նախարարի որոշմամբ ու ռազմական ղեկավարության հետ համաձայնեցնելու արդյունքում մեկ գիշերում ավիրվեցին մի շարք ադրբեջանական նոր դիրքեր, որոնց մեծ մասն ամբողջությամբ կրակի բաժին դարձան:
Նախիջևանի հատվածում հենց այդ նախարարի վերահսկողությամբ ստեղծվեցին նոր հայկական դիրքեր, որոնք էլ ավելի շատ տարածքներ վերցրին մեր վերահսկողության տակ: Բայց մեր դեպքում դրանք իրական վերահսկողության տակ են, ոչ թե թշնամու նման․ աչքը մինչև ուր տեսնում է, համարում են, ուրեմն, իրենցն է:
ՀԳ. Տոնոյանը մի քիչ շատ հարցազրույցներ պետք ա տա․ կոնկրետ թիրախային ազդեցություն են ունենում նրա խոսքերը: