Գլոբալիզացիայի գործընթացից անհնար է խուսափել, քանի որ երբ ամբողջ աշխարհը գնում է մի ուղղությամբ, նույնիսկ հզոր և մեծ երկրները չեն կարող խուսափել տվյալ ուղղությունից, իսկ փոքր և ոչ հարուստ երկրների դեպքում առավել ևս դա անհնար է: Սակայն այդ համընդհանուր գործընթացում պետք է կարողանալ պահել ազգային ինքնությունը, պետական շահն ու առաջնահերթությունները, կոպիտ ասած՝ ինտեգրվել, բայց սեփական պայմաններով: Դա հնարավոր է բացառապես լուրջ մշակված ռազմավարության և անսխալ իրագործվող մարտավարության շնորհիվ: Այս երկուսն էլ չեն կարող որևէ կերպ մշակվել և իրագործվել, եթե երկրում կայունություն չկա, ռեսուրսները ցաքուցրիվ են, հասարակությունը բաժանված է սևերի և սպիտակների... Այսինքն՝ այս պահի դրությամբ կարելի է ֆիքսել, որ հաղթանակել են այն ուժերը, որոնք կոչված են ազգային ինքնությունը ոչնչացնելու, հանուն կապիտալիստական շահերի մի ընդհանուր մսաղացի մեջ բոլոր ազգերին անցկացնելու համար: Այս և այլ ավելի լուրջ նպատակների իրագործման համար պետք է ունենալ լծակներ կրթական ոլորտում, որպեսզի վերացվեն նաև ազգային գենետիկ տարրերը դպրոցում, ապա բուհում վերջնականապես ամրապնդվեն անհրաժեշտ մոդելները, որպեսզի նախ՝ ներդրվի անհրաժեշտ սիստեման, ապա այն հանկարծ «սբոյ» չտա... Այս տեսանկյունից շատ կարևոր է մայր բուհը հասանելի դարձնելը, ինչի ուղղությամբ էլ շատ լուրջ աշխատանք է տարվում, ուստի իզուր չէ, որ հենց Սորոսի հիմնադրամից սնվող մարդիկ են լծված այս գործին...
Եվ սա դեռ սկիզբն է, լինելու են հարձակումներ նաև տնտեսության, առողջապահության և այլ ոլորտների վրա...