Yerkir.am-ը գրում է.

Կրեմլը մտահոգված է Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների սրմամբ  և կողմերին զսպվածության կոչ է անում: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանի բանակը հայտնել էր Քաշմիրում երկու հնդկական ռազմական օդանավ խոցելու մասին, որոնք խախտել էին երկրի օդային տարածքը: Հնդկաստանն, իր հերթին, հայտնել է պակիստանյան կործանիչ խոցելու մասին, որը նույնպես խախտել էր իր օդային սահմանը:

Հնդկական օդանավերից մեկի երկու օդաչուները ձերբակալված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել