Երեկ տեղի ունեցավ հավաք․ մարդիկ իրենց առողջ դիրքորոշումն էին հայտնում այն մասին, որ ոչ մի թիզ հող չի հանձնվելու, և իրենք պայքարելու են ամեն կտոր հողի համար: Մարդկանց մի խումբ այսօր փորձում է ծիծաղի և ծաղրի վերածել քաղաքացիների հանրահավաքի գաղափարն ու կայացումը: Արցախին վերաբերող որևէ հարց չի կարող ծիծաղի առարկա դառնալ, Արցախի հետ կապված որևէ մեկի ելույթ, ինչքան էլ էմոցիոնալ այն լինի, չի կարող որևէ մեկին թույլ տալ, որ ծաղրի նոտաներով հրապարակումներ անի...
Արցախում այնքան հայ է արյուն թափել, այնքան ընտանիք է որբացել, որդեկորույս դարձել, որ որևէ մեկն իրավունք չունի անգամ մտքով անցկացնելու, որ կարող է ծիծաղել կամ անլուրջ վերաբերվել այն մարդկանց, ովքեր դեմ են հողեր հանձնելուն և ատամներով կպահեն հողերը, որովհետև դա մեր անվտանգության երաշխիքն է, ֆիզիկական գոյության գրավականը։ Ինչքան էլ էմոցիոնալ, պաթոսային ելույթներ լինեն, միևնույն է, դա իրավունք չի տալիս ծաղրելու մարդկանց։ Ազգային արժանապատվություն է պետք ունենալ, ի վերջո, եթե անգամ մարդն ինքը կորուստ չի ունեցել, իրավունք չունի չհարգելու իր անվտանգության համար զոհված ազգակիցներին, նրանց հարազատներին, ինչպես նաև մարդկանց, ովքեր գուցե էմոցիոնալ են հարցին վերաբերվում։
Լրջանալ է պետք, ամեն ինչ ու ամեն թեմա չէ, որ կարելի է հումորի վերածել...