«Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը: Նա կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու համար։

Հետաքրքիրն այն է, որ քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել է Դանիելյանը, մի քանի անգամ կարճվել, այնուհետև վերաբացվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է. «Այս ձերբակալությունը տարբերվում է նրանով, որ նախաքննական մարմինը մի քանի անգամ կարճել է տվյալ քրեական գործը։ Սկզբից` հանցակազմի բացակայության պատճառով, դա այլ դրվագներով էր։ Իսկ այս ձերբակալությունը մի քրեական գործի շրջանակներում է. արտաքին աուդիտի արդյունքներով են վեր հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով»։ Նա նաև ասել է, որ նախկին քաղաքապետը 680 մլն դրամի պարտք է թողել Հրազդան համայնքին ու հեռացել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել