Operativ.am-ը գրում է.

Հռոմի հայտնի Տորրե Արջենտինա հրապարակը, որտեղ դավադիրները սպանել են Հուլիոս Կեսարին, հասանելի կդառնա այցելուների համար 2021 թվականին:

Ինչպես գրում է Euromag-ը, հրապարակը, ինչպես նաև այնտեղ գտնվող հնագույն տաճարի մի մասը, տեղակայված են քաղաքի հիմնական մակարդակից փոքր-ինչ ցածր դիրքում, դեպի ուր մուտքը փակ է: Փողոցից տեսարան է բացվում դեպի տաճար, թատրոն, սյունասրահներ և հին ու միջին դարերին բնորոշ այլ կառույցներ: Երևում է նաև բետոնե կառույցը, որը Կեսարի սպանության վայրում կանգնեցրել է նրա հաջորդ Օկտավիանոս Օգոստոսը:

2021-ի կեսերին հրապարակում կհայտնվեն փոքր ճանապարհներ, իսկ ավերակները կամրացվեն և կներկայացվեն զբոսաշրջիկներին: Տարածքում նստարաններ և հանրային պետքարաններ կկառուցվեն:

Հրապարակը կդառնա հասարակական տարածք, ուր այցելելու համար վճար չի գանձվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել