15 թվային նոր կանոն, որոնց չհետևելը ներվահան է անում բոլորին:

1. Facebook, Whatsup, Viber։ Մի արեք videocall, եթե նախապես չեք նախազգուշացրել։ Սա թվային տեխնոլոգիաների օգտագործման անտակտության գագաթն է։ 
2. OK մի դրեք գործնական խոսակցության ժամանակ։ Դուք միաբջիջ ինֆուզորիա չեք։ 
3. Եթե որևէ մեկը Ձեզ էլեկտրոնային նամակ է գրել, ապա մի գտեք այդ մարդուն Ֆեյսբուքով և այնտեղ մեսինջերով մի պատասխանեք։ Համարժեքությունն էլեկտրոնային հաղորդակցության մեջ շատ կարևոր է։ 
4. Մի՛ լայքեք Ձեր գրառումները և պոստերը։ Դա իսկապես տարօրինակ է։
5. Մի՛ խնդրեք, որ Ձեզ լայքեն, քոմենթեն կամ կիսվեն։ 
6. Ոչ ոք Ձեզ չի ստիպում հեռախոսի փոստային արկղին և մեսինջերով ձայնային հաղորդագրություն ուղարկել։
7. Եթե ստացել եք միանգամից մի քանի հարց, ապա մի պատասխանեք վերջին հարցին միայն։ 
8. Հանճարների հանճարեղ մեջբերումները ռաբիս նկարով ու ռաբիս մտքով կիսվեք գոնե օրը մեկ անգամ։ Պարտադիր չէ, որ վրա-վրա դնեք, ինչ տեսնում եք ու հավանում։ 
9. Շատ նորմալ է Ֆեյսբուքով շնորհավորել ծննդյան տարեդարձը, Ամանորը։ Պարտադիր չէ դրանից հետո զանգեք։ 
10. Վատ լուրերը մեսինջերով կամ SMS-ով մի հայտնեք։ 
11. Խմբակային չատում գրեք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Ձեր ամեն մի ՕԿ-ը դառնում է մղձավանջ մյուսների համար։ 
12. Վստահեցնում եմ Ձեզ, որ Ձեր երեխան աշխարհի ամենագեղեցիկը չէ, հետևաբար համեստ եղեք Ձեր ակնկալիքներում։ Բոլորի ուշքը չպետք է գնա։ 
13. Մի՛ քոմենթեք Ձեր տիկնոջ կամ ամուսնու հանրագրի տակ, եթե տարբեր մայրցամաքներում չեք։ Նույնիսկ այդ դեպքում մի գրեք։
14. Ձեր երեխաների հետ երկխոսությունները գրական կարճ ոճի գլուխգործոցներ չեն։ Այդպես են աշխարհի բոլոր երեխաներն այդ տարիքում։
15. Եթե գրել եք ու Ձեզ չեն պատասխանել, համբերեք։ Դրանից հետո հարցական մի ուղարկեք, հետո՝ բազմակետ։ Գուցե մարդն իսկապես զբաղված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել