Ստեղնաշարերդ հեռու պահեք Մարիամ Փաշինյանից ու չհամարձակվեք երեխաների վրա ինքնահաստատվել, արա՜։
Էն մարդը, ով էս նեղ պահին մեյդան ա բերել (կամ խորհուրդա տվել), որ մեյդան բերեն Մարիամ Փաշինյանին իրա ստատուսով, ինքն ուղղակի սրիկայության տիպար ա, իսկ եթե երեխեն ուղղակի իրա կամքով ա դա գրել, հույս ունեմ՝ մեծերը կբացատրեն, որ չի կարելի մտնել մի սրիկա տեղ, որը կոչվում ա քաղաքականություն։
Իսկ ձեզ բոլորիդ խորհուրդ եմ տալիս լափառոշ բերաններդ չբացեք քոմենթներում։ Ինչպես Շարմազանովի աղջկանից պիտի հեռու պահեք ձեր «կեղտոտ» ստեղնաշարերը, այնպես էլ Փաշինյանի երեխուց, ու վաբշե երեխեքից հեռու խաղացեք, մի ինքնահաստատվեք երեխեքի վրա։ Երկուսի ստատուսներն էլ նույնն են, ու դուք, ովքեր հիմա քոմենթներում «սրիկայանում եք», ոչնչով չեն տարբերվում նրանցից, ովքեր «սրիկայանում էին» Շարմազանովի երեխեքի ստատուսի տակ։
Մի արեք, ժողովուրդ, մի չարացեք երեխեքի վրա, իրանցից ոչ մեկ իրենց ծնողների արածների համար պատասխանատու չէ։ Խելոք մնացեք։
Երեխաների վրա ինքնահաստատվելը, աչոկ հավաքելը բարոյական չեն։
Մի ներվայանցրեք ինձ, երեխա ա, նեղվել ա, գրել ա։ Շարմազանովի երեխան էլ նեղվել էր, գրել էր, ընդունեք նրան որպես երեխա ու խիստ մի դատեք իրանց քայլերը։
Բոլոր երեխաների ծնողները դեռ շանս կտան ձեզ նրանց արժանին մատուցելու, բայց դա մի արեք երեխաների միջոցով, պարզապես մի՛ արեք։