Դիտեցի Вести-ի պատրաստած ռեպորտաժը Բաքվից, այսպես կոչված, Խոջալուի դեպքերի վերաբերյալ՝ http://www.vesti.ru/videos/show/vid/789737/:

Իրականում ռուսական լրատվամիջոցները միշտ են այս կամ այն կերպ անդրադարձել թեմային, սակայն ՄԻՇՏ եղել է որոշակի բալանս կամ գոնե բալանսի իմիտացիա նույն Սումգայիթով կամ հայկական կողմի տեսակետներով։ Եղել է, քանի որ, ենթադրաբար, այդ ուղությամբ հայկական կողմը աշխատել է թե´ համապատասխան միջոցառումների կազմակերպմամբ, թե´ նյութերի արտադրությամբ, թարգմանությամբ ու տիրաժավորմամբ, թե´ արտերկրյա ԶԼՄ-ների հետ աշխատանքով։

Այժմ տպավորություն է, որ երկրի հակաքարոզչական ճակատը, որը երբեմնի երկրի շահերի պաշտպանության առաջնահերթ գործիքակազմն էր, տոտալ բարձիթողի վիճակում է։ Իհարկե, կարելի է կրկին մեղքը գցել չար ու սեւ ուժերի վրա ու հպարտ դեմքով դըմփ-դըմփ-հու անել, բայց, ռուսի ասած, блин արա, ինչքա՞ն։

Ժամանակակից պարտությունները սկսվում են քարոզչական ու տեղեկատվական տիրույթներում։ Ու սա լուրջ ահազանգ է և վիճակի ցուցանիշ: Շատ լուրջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել