Քլոե և Քորթնի Քարդաշյանները, ինչպես նաև Քենդալ Ջեները էրոտիկ ֆոտոշարքում են նկարահանվել: Երեք քույրերն էլ լուսանկարները հրապարակել են Instagram-ի իրենց էջերում:

Լուսանկարում Քլոե Քարդաշյանը թափանցիկ փայլուն կոմբինիզոնով է, որի տակից ներքնազգեստ տեսանելի չէ: Նրա քույրը՝ Քորթնին, նկարահանման համար ընտրել է նույն կտորից երկար զգեստ, ինչպես նաև սև ներքնազգեստ:

Միայն Քենդալ Ջեներն է կաշվե բորդո գույնի միկրոզգեստով և սև զուգագուլպաներով: Լուսանկարներից մեկում Քենդալն ու Քլոեն ձեռքով դիպչում են Քորթնիի հետույքին:

Քենդալ Ջեները «Օսկարի» արարողությանը ներկայացել է «մերկ» զգեստով, իսկ Քլոեն թրոլինգի է ենթարկվել անհաջող ֆոտոշոփի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել