Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ են հավաքվել ԵՊՀ շրջանավարտները, որոնք պնդում են, թե մտահոգված են բուհում տեղի ունեցող ակնհայտ «քաղաքական հետապնդումներից»: Հավաքի կազմակերպիչը ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանն է, ով նշում է, որ  մայր բուհի շուրջ ձևավորվել է աղաղակող ապօրինությունների մթնոլորտ, ինչն անթույլատրելի է:

Նշենք, որ մամուլը գրել էր, որ փետրվարի 28-ին ԵՊՀ խորհրդի նիստ է հրավիրված, օրակարգում Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անելու հարցն է, իսկ մինչ այդ խորհրդի՝ բուհի կողմից նշանակված 16 անդամներին (մյուս 16-ը իշխանության կողմից են նշանակվում) հրավիրում են ԱԱԾ ու ոստիկանություն ու հրահանգում, որ դեմ քվեարկեն Արամ Սիմոնյանին:

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ էր կատարել Երևանի պետական համալսարանում և հայտնաբերել ավելի քան 800 մլն դրամի չարաշահում, ինչը ԵՊՀ հեղինակությունը վարկաբեկող հայտարարություն է համարել ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել