Իրանցիները հետաքրքիր ժողովուրդ են։ Այսօր Դիզֆուլում, որտեղ գտնվել է տխրահռչակ Անհուշ բերդը, տեղացի համալսարանականներից մեկը, իմանալով, որ Հայաստանից եմ, մոտեցավ և ծանոթանալուց հետո ասաց. «Ներողություն եմ խնդրում, որ ժամանակին անարդար ենք վարվել ձեր արքայի հետ՝ բանտարկելով նրան այստեղի բերդում»։
Ի՞նչ իմանար մեր արքա Արշակ Բ-ն, որ մոտ տասնվեց դար հետո իր հայրենակցից ներողություն է խնդրելու Շապուհ Բ-ի հայրենակիցը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/2360011997370579
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել