Երկրում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների ֆոնին կատարվում է մեկ այլ, անհասկանալի բան: Պաշտոնյաները կարծես թե առիթ են փնտրում դատարան դիմելու համար: Խոսքը բնավ իմ խնդրի մասին չէ։ Իմ դեպքում հասկանում եմ՝ մարդը, չգիտեմ ինչու, վիրավորվել է, գտնում է, որ «սևացնում եմ» իր աշխատանքը և դիմել է դատարան: Կա դատական գործընթաց, ամեն ինչ կպարզվի դատարանում: Խոսքն այլ բանի մասին է:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ որոշ պաշտոնյաներ մարդկանց աշխատանքից ազատելու դիմումների պահանջ-հորդորը դարձրել են աշխատաոճ, իսկ հրաժարվելու դեպքում դատարանով սպառնալը՝ ուժ: Եթե կա դատարանի հարց, և աշխատանքից ազատման դիմաց չեք գնում այդ քայլին, ապա դուք կրկնակի հանցագործ եք, դուք մասնակից եք, դուք արդարադատությունը «բռնաբարող» եք: 

Լավ, այդ ե՞րբ ղզիկությունը (ղզիկն անսեռ է) դարձավ քաղաքական կատեգորիա: Ամոթ է, թասիբ ունեցեք, ամեն հարց չէ, որ դատարանի սպառնալիքով է լուծվում: Մի մոռացեք բումերանգի էֆեկտի մասին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել