Բաղադրիչներ
- միս խոզի - 250 գ
- կարտոֆիլ - 250 գ
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 2 պճեղ
- բուսայուղ
- լոլիկ - 1 հատ
- սամիթ - 2 ճյուղ
- ռեհան - 5 տերև
- աղ
- սև պղպեղ
- կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Կտրատում ենք կարտոֆիլը (մեծ կտորներով), կանաչին, խոզի միսը, սոխը (օղակաձև):
Թավայի վրա տաքացնում ենք բուսայուղը, ապա ավելացնում կտրատված միսը և տապակում մինչև կարմրելը, որից հետո վրան լցնում ենք սոխը, լավ խառնում:
Առանձին տապակում ենք կարտոֆիլը, համեմում աղ և պղպեղով, ապա ավելացնում մսի թավայի մեջ, լավ խառնում:
Մանր կտրատում ենք սխտորը և կանաչին, ավելացնում կարտոֆիլին և մսին:
Ուտեստը համեմում ենք սև և կարմիր պղպեղներով, ավելացնում կտրատված լոլիկը և խառնում:
Ըստ ավանդույթի՝ ուտեստը պետք մատուցել կավե ամանների մեջ և վրան շաղ տալ մանրացրած կանաչի:

Իսկական վրացական «Օջախուրի» ամբողջ ընտանիքի համար: «Օջախուրի» վրացերենից թարգմանաբար նշանակում է «ընտանեկան», այսինքն՝ ընտանիքի համար նախատեսված ուտեստ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել