Կտրատում ենք կարտոֆիլը (մեծ կտորներով), կանաչին, խոզի միսը, սոխը (օղակաձև):
Թավայի վրա տաքացնում ենք բուսայուղը, ապա ավելացնում կտրատված միսը և տապակում մինչև կարմրելը, որից հետո վրան լցնում ենք սոխը, լավ խառնում:
Առանձին տապակում ենք կարտոֆիլը, համեմում աղ և պղպեղով, ապա ավելացնում մսի թավայի մեջ, լավ խառնում:
Մանր կտրատում ենք սխտորը և կանաչին, ավելացնում կարտոֆիլին և մսին:
Ուտեստը համեմում ենք սև և կարմիր պղպեղներով, ավելացնում կտրատված լոլիկը և խառնում:
Ըստ ավանդույթի՝ ուտեստը պետք մատուցել կավե ամանների մեջ և վրան շաղ տալ մանրացրած կանաչի: