Երիտասարդներ ջա՜ն, միանանք ու միասին ցույց տանք աշխարհին, որ Արցախը մեզ համար ուղղակի տարածք չէ, այլ պատմական հայրենիք…

Այսօր հանդիպեցինք «Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար կազմի հետ՝ քննարկելու փետրվարի 26-ին Հանրապետության հրապարակում նախատեսվող հայահավաքի մանրամասները, նպատակներն ու միտումները: Համոզվելով, որ հավաքն ամբողջողվին անկախ, ապաքաղաքական միջոցառում է, որոշեցինք գաղափարակից ընկերներով միանալ ու մեր աջակցությունը հայտնել այս ազգանվեր նախաձեռնությանը:

Երիտասարդներ ջա՜ն, միանանք ու միասին ցույց տանք աշխարհին, որ վերջերս Ադրբեջանի իշխանությունների կողմից հաճախ բարձրաձայնվող փոխզիջումային տարբերակը երբևէ չի կարող իրականություն լինել:

Արցախը եղել և մնում է մեր պատմական հայրենիքի մի մասը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել