Facebook-ում կեղծ պրոֆիլների թիվը հասել է Եգիպտոսի բնակչության թվին: Facebook-ի ղեկավարությունը հրապարակել է սոցիալական ցանցում առկա կեղծ պրոֆիլների թիվը: Ըստ նրանց հայտարարության՝ կայքից օգտվողների 8,7 %-ը ոչ իրական օգտվողներ են:
Վերջինս կազմում է մոտ 83 մլն հաշիվ: Այդ 83 մլն-ից 4,8 %-ը համարվում են կրկնօրինակված, 2,4%-ը՝ սխալմամբ պատրաստված կամ սխալ լրացված, իսկ 1,5%-ը սփամ տարածելու համար պատրաստված հաշիվներ: Այս թիվը մի փոքր ավելի բարձր է նախորդ ամիսների համեմատ: Օրինակ՝ մարտ ամսվա հաշվետվությունում այդ թիվը կազմել է ընդամենը 5-6 %:
Բացի այդ՝ սոցիալական ցանցի ղեկավարությունը տեղեկացնում է, որ մոտ 20,000 հաշիվներ դեռևս համարվում են կասկածելի: 
Եվ ահա, եթե հաշվի չառնենք կեղծ հաշիվները, ապա Facebook-ի ակտիվ օգտվողների թիվը կազմում է մոտ 872 մլն:
Վերջում միայն ավելացնեմ, որ հուլիս ամսին BBC-ի աշխատակիցները որոշել են փորձ կատարել կեղծ լայքերի թիվը ճշտելու համար: Իսկ ամերիկյան հայտնի «General Motors» ընկերությունը հրաժարվել է օգտվել Facebook-ի գովազդային ծառայությունից՝ այն համարելով ոչ արդյունավետ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել