19-րդ դարի 90-ականների վերջին Ամերիկայի Դետրոյթ քաղաքում՝ էլեկտրական մի կազմակերպությունում, աշխատում էր մի երիտասարդ մեխանիկ, ում շաբաթական աշխատավարձը 11 դոլար էր: Օրական 10 ժամ աշխատելուց հետո՝ ուշ գիշերով, վերադառնում էր տուն ու շարունակում աշխատել իր իսկ տան խորդանոցում՝ փորձելով ստեղծել շարժիչի նոր տեսակ: Երիտասարդի հայրը մտածում էր, որ տղան անիմաստ ժամանակ ա ծախսում ինչ-որ անիրականանալի մտքի վրա, հարևանները մտածում էին, որ սույն երիտասարդը երազանքների հողի վրա խփնված գիժ ա, քանի որ, ֆանտազիայի տակ մնալով, ինչ-որ ֆանտաստիկ բան ա ուզում ստեղծի: Իր ծանոթներից ու մտերիմներից ոչ մեկ չէր հավատում իրան՝ բացի կնոջից:

Կինը ոչ միայն հավատում էր, այլ նաև օգնում էր ուժերի մաքսիմալ չափով: Գիշերները համարյա իր հետ հավասար գործ էր անում: Քանի դեռ ամուսինն իր գործն էր անում, կինը նաֆթից լամպը ժամերով պահում էր ամուսնու գլխի վերևը: Ձմեռներն ավելի դաժան էր լինում․ կնոջ ձեռքերը սառչում, կապտում էին, ցավում, բայց, մեկ ա, շարունակում էր մեծ հավատով ամեն հնարավորն անել ամուսնու համար, քանի որ վստահ էր ամուսնու ուժերի վրա, հավատում էր ամուսնու թեկուզ անհեթեթ մտքի իրագործմանը:

Անցան տարիներ: Օրերից մի օր երիտասարդի տան բակից աղմուկ լսվեց: Անհավատ ու միևնույն դեպքում հետաքրքրասեր հարևանները լցվեցին փողոց և տեսան, թե ոնց են փողոցով ոչ թե ձիու, այլ ինչ-որ երկաթից սարքի վրա նստած գնում խփնված գիժը և նրա կինը:

Էդ գժի անունն էր Հենրի Ֆորդ:

Երբ էդ բումից հետո լրագրողները հարցազրույց էին վերցնում Ֆորդից, նրանցից մեկը հարցրեց՝ ո՞վ կուզեր լինել Ֆորդը մեկ ուրիշ կյանքում: Ֆորդը պատասխանեց․ «Ցանկացած մեկը, մենակ թե կողքս լիներ կինս»:

ՀԳ. Ցանկացած հաջողակ տղամարդու կողքը կանգնած է կին, ով հավատում է նրա ուժերին։ Էս դարի աղջիկները շատ բաներ ունեն սովորելու Ֆորդի կնոջից։

Ու վերջում մենակ կասեմ... Չնայած, ասեցի արդեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել