Հրաբխի ժայթքումը շատ հետաքրքիր և դիտարժան տեսարան է։ Այն և՛ կործանարար ուժ է, և՛ գեղեցկություն, որը հնարավոր չէ նկարագրել բառերով։

  • Հին Հռոմում ստորգետնյա կրակի աստծո մասին առասպել կար։ Նրան անվանում էին Վուլկան։ Հենց այս բառից էլ առաջացել է հրաբխի անվանումը։
  • Մեր ժամանակների ամենավտանգավոր հրաբուխը Պոպոկատեպետլն է։ Այն գտնվում է Մեքսիկայում՝ մայրաքաղաքին շատ մոտ։
  • Երկրագնդի վրա կա երկիր, որտեղ ոչ մի ակտիվ հրաբուխ չկա։ Այդ երկիրն Ավստրալիան է։
  • Շատ կղզիներ, որտեղ մարդիկ են ապրում, ունեն հրաբխային ծագում։
  • Հրաբխի խառնարանից դուրս եկող լավան կարող է զարգացնել 90 կմ/ժ արագություն։
  • Մոլորակի ամենաերիտասարդ կղզին առաջացել է 60 տարի առաջ։ Դրան նպաստել է Իսլանդիայի մոտ գտնվող ստորջրյա հրաբխի ժայթքումը։
  • Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հրաբուխն ամբողջությամբ կղզիներ է ավիրել։ Այդպես է եղել Մարտինիկա կղզու հետ։ Ողջ է մնացել ընդամենը 2 մարդ։ Զոհվածների թիվը հասնում է մոտ 30 հազարի։
  • Ներկայումս ամբողջ երկրագնդի վրա գործող հրաբուխների թիվը հասնում է 1500-ի։
  • Իսլանդիայում կարողանում են օգտագործել հրաբխային էներգիան։
  • Համաշխարհային ջրերում 5 անգամ ավելի շատ հրաբուխ կա, քան ցամաքում։
  • Ամենահզոր ժայթքումը տեղի է ունեցել Ինդոնեզիայում։ Այդ ժամանակ մեկ տարով ողջ երկրագնդի ջերմաստիճանը նվազեց մի քանի աստիճանով։ Այն տեղի է ունեցել Սումատրա կղզու վրա։ Ներկայումս այնտեղ է գտնվում աշխարհի ամենամեծ հրաբխային լիճը։
  • Անտարկտիդայի տարածքում նույնպես գործող հրաբուխ կա։ Այն անընդհատ ժայթքում է։
  • Պարզվում է, որ ամենաբարձր հրաբուխը Մաունա-Լոան է։ Նրա բարձրությունը հասնում է 10210 մետրի՝ ներառյալ ստորգետնյա հատվածը։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել