Գրկախառնությունը միայն զգացմուքները արտահայտելու միջոց չէ։ Այդ պահին սկսվում են մի շարք հոգեֆիզիոլոգիական գործընթացներ, որոնք համեմատելի են միայն վերականգնող թերապիայի հետ։ Երջանիկ և հանգիստ լինելու համար հարկավոր է հաճախ գրկախառնվել։
Գրկախառնությունը շփվելու ամենահիասքնաչ ձևերից մեկն է։ Այն իրենից թերապիա է ներկայացնում։ Մեզ գրրկում են, երբ ցանկանում են ջերմացնել, աջակցել, հոգատարություն ցուցաբերել և այլն։ Հիանալի կլիներ, եթե մարդիկ այդպես անեին ամեն օր։
Այն ավելին է, քան զգացմունքների արտահայտումը։ Այն ինչ տեղի է ունենում գրկախառնության ժամանակ, բացատրվում է գիտնականների կողմից։ Ֆիզիոլոգիական գործընթացը, որն առաջանում է այդ ժամանակ, կարելի է նկարագրել, որպես մարդկային ամենաուժեղ զգացմունքներից մեկը։
Վերականգնվում է նյարդային համակարգը
Նյարդային հավասարակշռությունը միանգամից սկսում է վերականգնվել։ Մաշկի տակ տեղադրված են փոքրիկ ռեցեպտորներ, որոնք կոչվում են Պաչինի, նրանք թափառող նյարդերի միջոցով ուղեղին ազդանշաններ են հաղորդում։ Նրանք միանգամից զգում են ցանկացած հպում։ Որպեսզի հոգեֆիզիոլոգիական կապ ստեղծվի, որոնք դրական ազդեցություն են ուենում նյարդային համակարգի վրա, հարկավոր է ամուր գրկախառնվել։
Նվազեցնում է սթրեսի մակարդակը
Սթրեսի դեմ լավագույն դեղամիջոցը գրկախառնությունն է։ Մենք շատ հաճախ ենք այդ մասին մոռանում, սակայն իզուր։ Կորտիզոլի մակարդակը նվազում է և մոտենում իր սովորական մակարդակին։ Դա նշանակում է, որ գիտակցությունը հանգստանում է և մտքերը կարգի են բերվում։ Եթե նկատում եք, որ ձեր հարազատը ինչ որ բանի համար տագնապած է՝ անհապաղ գրկեք նրան։
Բարձրանում է տրամադրությունը
Ուղեղը միանգամից սկսում է սերոտոին արտադրել։ Այս հորմոնի անբավարարության պատճառով միայնակ մարդիկ հաճախ են տխրում և ընկնում դեպրեսիայի մեջ։ Եթե արյան մեջ սերոտոինի մակարդակը բարձրանում է, ապա մենք դառնում ենք հանգիստ, երջանիկ և գոհ։
Մարմինը թուլանում է
Գրկախառնությունը մկանային լարվածությունը հանելու լավագուն միջոցն է։ Գրկախառնության ժամանակ մկանները աստիճանաբար թուլանում են և մարմինը հաճելի թեթևություն է զգում։