«Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուները որոշել են հեղինակներին պարգևատրել յակուտյան ազգային «Օսկարով»։

Ակտիվիստները ցանկանում են Ջոն Սնոուի դեմքով արծաթե արձանիկ պատրաստել։ Արձանիկի հեղինակը նշել է, որ արձանիկի վրա լինելու են տարածաշրջանին բնորոշ մի շարք ազգային տարեր։

Երկրպագունները վստահ են, որ Վեստերոսի հյուսիսում գտնվող պատի նախատիպը եղել են յակուտսկայն Լենինյան սյուները։ Նրանք հույս ունեն, որ Ջոն Սնոուի դեպքով արձանիկի շնորհիվ տարածաշրջանում կմեծանա զբոսաշրջիկների հոսքը։ Նշվում է, որ մրցանակը գրեթե պատրաստ է և մոտ ժամանակներս այն կհանձնեն սերիալի հեղինակներին։

2016 թվականին  նույն խումբը արծաթե «Օսկար» էր պատրաստել նաև հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի համար։ Յակուտյայի բնակիչները մրցանակը ստեղծելու համար հավաքել էին 1,4 կգ արծաթ և 3,49 գրամ ոսկի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել