«Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հետընտրական կրքերը չեն հանդարտվել: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին այնտեղ տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ:

Պատված թեկնածուն՝  Նորիկ Հայրապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում պատմել է, որ ձայների վերահաշվարկի արդյունքում ուշագրավ փաստեր են բացահայտվել. Քվեաթերթիկներից երկուսի վրա արյան հետքեր են եղել:

«Կային երկու հոգի, որոնք գտնվում էին ՌԴ-ում, բայց իրենց դիմաց ստորագրություն կար»,-ասել է նա:

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատել է:

«Արյան երկու հավասար կաթիլներով թերթիկ էր: Տեղական ընտրական հանձնաժողովն ասել է, ինքն էլ ընդունել է, որ ուղղորդում կա: Ինքը բողոքել է, մենք էլ խախտումները բացահայտել ենք: ՌԴ-ում գտնվող անձանց մասով էլ ասել, որ մարդիկ շփոթվել, սխալ են ստորագրել ուղղակի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել