Tert.am-ը գրում է․

Fast Company ամսագիրը հրապարակել է 2019 թվականի աշխարհի 50 ամենանորարար ընկերությունների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է չինական Meituan Dianping ծառայությունը՝ նախատեսված ռեստորաններ փնտրելու, սնունդ պատվիրելու և հյուրանոցներում ամրագրումներ կատարելու համար:

Հատկանշական է, որ նախորդ տարվա առաջատար Apple ընկերությունն այս տարի չի հայտնվել անգամ առաջատար տասնյակում՝ զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Grab առցանց տաքսի ծառայությունը, որը գործում է Հարավարևելյան Ասիայի տարածքում, իսկ երրորդում՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիան: Առաջատար տասնյակում են հայտնվել նաև Walt Disney-ը, Stitch Fix-ը, Sweetgreen-ը, Apeel Sciences-ը, Square-ը, Oatly-ն և Twitch-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել