Երբևէ մտածե՞լ եք, թե դիրիժորի ինչին է պետք փայտիկը, կամ օպերայում ինչո՞ւ է դժվար հասկանալ առանձին բառերը։ Կամ, օրինակ, ինչո՞ւ է Պիկասոն այսքան տարօրինակ նկարներ նկարել, թեև շատ լավ էր կարողանում նկարել։ Այս և այլ հետաքրքիր հարցերի պատասխաններ կարող եք գտնել այստեղ։

Ինչո՞ւ էր Պիկասոն տարօրինակ նկարներ նկարում

Եթե պարզ ասենք, ապա նա փնտրում էր իր ոճը։ Նրա ստեղծագործական կյանքի որոշիչ պահը եղել է Գերտրուդա Սթայնի դիմանկարը, որը նա ոչ մի կերպ չէր կարողանում նկարել։ Պիկասոն 80 անգամ փորձել էր նկարել նրան, սակայն դիմանկարներից ոչ մեկը նրան ձեռք չէր տվել։ Նա նկարի ավարտը հետաձգեց մի քանի ամսով և վերջում այն ավարտեց՝ հեռանալով ռեալիստական ոճից․ դիմանկարում կարելի է տեսնել ձևափոխություններ, որոնք ժամանակի ընթացքում ավելի են շատանում։

Բացի այդ՝ 1906 թվականին նա այցելում է իբերիական արձանների ցուցահանդեսի և ծանոթանում է աֆրիկական ոճին, ինչն էլ նրա վրա մեծ ազդեցություն է ունենում։ Նկարիչը հիացած էր այդ ոճի պարզությամբ և ավելորդ դետալների բացակայությամբ։

Որտեղի՞ց է եկել ծափահարելու ավանդույթը

Հին Հռոմից։ Այնտեղ են առաջին անգամ հայտնվել վարձու ծափահարողները, որոնց այսօր անվանում են կլերկներ։ Այս մարդիկ գումարի դիմաց ծափահարում էին որևէ դերասանի կամ կատարողի։ Ծափահարությունների հանդեպ իր կրքով աչքի էր ընկնում Ներոն կայսրը, ով սիրում էր ելույթ ունենալ բեմում։ Ավելի ուշ այդ ավանդույթը փոխանցվել է նաև եկեղեցուն, որտեղ մարդիկ ծափահարում էին քահանաներին։

Ինչո՞ւ են օպերային մեներգիչները հիմնականում գեր լինում

Օպերային երգիչների գիրությունը միֆ չէ, սակայն չափազանցված է։ Այն ստեղծվել է այնպիսի վարպետների շնորհիվ, ինչպիսիք են Լուչիանո Պավարոտտին և Մոնսերատ Կաբալյեն։ Օպերային երգչին հարկավոր է լավ շնչառություն և լայն դիաֆրագմա։ Մյուս կողմից՝ վոկալով զբաղվելը զարգացնում է կրծքավանդակը, ինչի պատճառով երգիչը կամ երգչուհին կարող են գեր թվալ։

Ինչո՞ւ է «Ջոկոնդան» այսքան հայտնի

Գողության պատճառով։ «Մոնա Լիզայի» համաշխարհային փառքը սկսվել է 1911 թվականից, երբ Լուվրի աշխատողներից Վինչենցո Պերուջին գողացավ այն։ Նկարը հայտնաբերվել է գողությունից 2 տարի անց, ինչից հետո 6 ամիս նկարը ցուցադրվում էր ցուցասրահներում, և մամուլն անընդհատ անդրադառնում էր նրան։

Ինչո՞ւ են օպերայում բառերը դժվար տարբերվում

Որովհետև կատարողները ստիպված են լինում զոհաբերել բառերի և տառերի ճիշտ արտասանությունը, որպեսզի ձայնը լավ հնչի։ Առաջին հերթին դա վերաբերում է ձայնավորներին, որոնք երգիչներն այնպես են արտաբերում, որ բոլորը միանման հնչեն։ Դա հարկավոր է ձայնային ալիք ստեղծելու համար կամ, այլ կերպ ասած, որ ձայնը լցնի ամբողջ թատրոնը, քանի որ օպերայում երգիչները բարձրախոս չունեն։

Ինչի՞ համար է նախատեսված դիրիժորի փայտիկը

Որպեսզի դիրիժորի ձեռքի շարժումը տեսնեն բոլոր երաժիշտները։ Այս նպատակով են նաև փայտիկը սպիտակ գույն ներկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել