Ճապոնիայի Աիթի պրեֆեկտուրայի Ինաձավա քաղաքում տեղի է ունեցել Խադակա մացուրին («մերկ փառատոն»)։ Այս մասին հաղորդում է The Asahi Shimbum-ը։

Փառատոնի ժամանակ ընտրում են, այսպես կոչված, «մարդ աստծու» (սին-օտոկո)։ Համարվում է, որ նա իր վրա է վերցնում մարդկային բոլոր արատները, անհաջողություններն ու հիվանդությունները։ Դրա համար անհրաժեշտ է միայն դիպչել նրան, մինչ նա տաճար է բարձրանում։

Այս տարի սին-օտոկո է դարձել 27-ամյա Սուկի Մացումոտոն։ Տաճարի մուտքի մոտ նրան փառատոնի ինը հազար մասնակից է սպասել։ Նրանք կրել են ավանդական ֆունդոսի հագուստները։

Կիսամերկ տղամարդիկ աղմուկով շրջապատել են Մացումոտոյին և սկսել դիպչել նրան։ Նրանք նաև նրա վրա ջուր են լցրել, ինչպես պահանջում է մաքրման ծեսը։ Երբ շուրջ երկու ժամ անց նա հայտնվել է տաճարում, հավաքվածները ծափահարել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել