ԱՄՆ-ում առաջարկել են Մոնտանա նահանգը վաճառել Կանադային, երկրի արտաքին պարտքը նվազեցնելու նպատակով, գրում է The New York Post-ը:

Առաջարկը նախաձեռնել է շարքային ամերիկացի Յան Համոնդը: Նրա կարծիքով, նահանգի արժեքը 1 տրիլիոն դոլար է:

«Մենք շատ պարտքեր ունենք, իսկ Մոնտանայից օգուտ չկա: Պարզապես նրանց ասեք, որ այնտեղ կուղբեր և նմանատիպ բաներ կան»,- ասվում է քաղաքացու պետիցիայի մեջ:

Image result for В США предложили продать штат Монтана Канаде за $1 трлн

Հայտնի է, որ փաստաթղթի տակ, որը «չափից շատ ուշադրություն է գրավել», արդեն ավելի քան 12 հազար մարդ է ստորագրել:

Միևնույն ժամանակ պետիցիայի ի հայտ գալն անհանգստացրել է նահանգի ղեկավարությանը, որից հետո նրանք սկսել են աշխատել Մոնտանայի վաճառքն արգելող օրենքի նախագծի մշակման վրա, հաղորդում է Gazeta.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել