Armsport.am-ը գրում է. 

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ և Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Պրյադկինը հայտարարել է, որ ղազախստանցի ֆուտբոլիստները, ինչպես նաև հայերը մոտ ժամանակներս կարող են դադարել Ռուսաստանի առաջնությունում լեգեոներ համարվելուց:

Ավելի վաղ Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանից բելառուս ֆուտբոլիստները լեգեոներ չեն համարվի ՌՖՊԼ-ում:

«Ինչ վերաբերում է բելառուս լեգեոներների մասին որոշմանը, ապա կա հստակ ձևակերպում. նրանք, ովքեր իրավունք չունեն խաղալու Բելառուսի ազգային հավաքականում, համարվելու են լեգեոներ, իսկ նրանք, ովքեր ունեն իրավունք, չեն համարվելու:

Մենք պաշտպանել ենք մեր ակումբների շահերը, ձևակերպումը, որ մենք գրել ենք, կոշտ է: Կարող եմ ասել, որ բելառուս ֆուտբոլիստների մեծ հոսք մեր առաջնություն չի լինի:

Կարելի՞ է արդյոք սպասել, որ Բելառուսից հետո նույնը կլինի նաև Ղազախստանի ու Հայաստանի հետ: Կարելի է», – Պրյադկինի խոսքերն է մեջբերել Championat.com-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել