Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշոր ֆինանսավորողներն են: Նշեմ, որ ԱՀԿ-ն ֆինանսավորվում է 2 ձևով՝ պետությունների կողմից տրվող անդամավճարներ և նվիրատվություններ տարբեր պետությունների, հիմնադրամների կողմից: Ուշադրություն դարձրեք, որ կանաչ գույնով հատվածը կամովի նվիրատվություններն են, այսինքն՝ տարբեր հիմնադրամների կողմից։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պետք է անվերապահորեն վստահել մի կազմակերպության, որին միլիոնավոր դոլարների հասնող օգնություններ են տալիս տարբեր նպատակներ հետապնդող հիմնադրամները։ Ինչո՞ւ պիտի, օրինակ, ես հավատամ, որ ինչ-որ մի հիմնադրամ այնքան է մտահոգված իմ և իմ ապագա երեխաների առողջությամբ, որ այս կամ այն պատվաստանյութի տարածումն է ֆինանսավորում, մարիխուանան թմրամիջոցից դեղամիջոց դարձնելու համար է գումար հատկացնում և այլն։