Արդյոք մենք մի՞շտ ենք ուշադրություն դարձնում մթերքների փաթեթավորման վրայի նշումներին: Սովորաբար կարդում ենք ապրանքի անվանումը և բացարձակապես ուշարություն չենք դարձնում նրա բաղադրության վրա, առավել ևս՝ ուշադրություն չենք դարձնում պիտակների վրա առկա որոշ տառերին կամ սիմվոլներին: Եվ շատ իզուր:

Պարզվում է, որ  պիտակների վրա կան տարբեր նշաններ, որոնք օգնում են սպառողին:

Իմացեք, թե ինչ է նշանակում պիտակների վրա շրջանակի մեջ առնված Ս նշումը:

Եթե պիտակի վրա կա այդ նշումը, նշանակում է, որ  այդ ապրանքն արտադրող ընկերությունը խիստ ստուգում է անցել, և նրա արտադրանքը հավանության է արժանացել:

Այդ նշանը վկայում է, որ  այդ ապրանքի արտադրությանը մասնակցող բոլոր սարքավորումները ենթարկվում են խիստ մաքրման, ամեն օգտագործումից հետո լվացվում են:

Ահա թե ինչ են նշանակում առավել հաճախ հանդիպող նշումները․

  • OU —չի պարունակում միս, կաթ, չեզոք մթերք է
  • OU-D — պարունակում է կաթ
  • OU-M (OU-Glatt) — պարունակում է միս կամ մսային բաղադրիչներ
  • OU-F — պարունակում է ձկան բաղադրիչներ
Այս տեղեկությունը պիտանի է հատկապես ալերգիկներին, բուսակերներին և բոլոր նրանց, ովքեր հետևում են իրենց սննդակարգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել