Արդյոք մենք մի՞շտ ենք ուշադրություն դարձնում մթերքների փաթեթավորման վրայի նշումներին: Սովորաբար կարդում ենք ապրանքի անվանումը և բացարձակապես ուշարություն չենք դարձնում նրա բաղադրության վրա, առավել ևս՝ ուշադրություն չենք դարձնում պիտակների վրա առկա որոշ տառերին կամ սիմվոլներին: Եվ շատ իզուր:
Պարզվում է, որ պիտակների վրա կան տարբեր նշաններ, որոնք օգնում են սպառողին:
Իմացեք, թե ինչ է նշանակում պիտակների վրա շրջանակի մեջ առնված Ս նշումը:
Եթե պիտակի վրա կա այդ նշումը, նշանակում է, որ այդ ապրանքն արտադրող ընկերությունը խիստ ստուգում է անցել, և նրա արտադրանքը հավանության է արժանացել:
Այդ նշանը վկայում է, որ այդ ապրանքի արտադրությանը մասնակցող բոլոր սարքավորումները ենթարկվում են խիստ մաքրման, ամեն օգտագործումից հետո լվացվում են:
Ահա թե ինչ են նշանակում առավել հաճախ հանդիպող նշումները․
- OU —չի պարունակում միս, կաթ, չեզոք մթերք է
- OU-D — պարունակում է կաթ
- OU-M (OU-Glatt) — պարունակում է միս կամ մսային բաղադրիչներ
- OU-F — պարունակում է ձկան բաղադրիչներ