Ես երբեք չեմ սիրել ամենօրյա կոշիկները, դրա համար էլ միշտ ուզել եմ հագնել բարձրակրունկներ, սակայն առանց ցավերի։
Անկեղծ ասած՝ ինձ երբեք չի ուրախացրել այն միտքը, որ ես պետք է սպորտային կոշիկներ հագնեմ, այդ պատճառով էլ իմ կոշիկների պահարանում տարեցտարի հարթ կոշիկները պակասեցին, և մնացին միայն բարձրակրունկները։
Սակայն ճիշտ է ասված, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Անկախ բարձրակրունկների հանդեպ իմ սիրուց՝ ես այդպես էլ չէի կարողանում սովորել դրանց պատճառով առաջացած կոշտուկներին և շատ ուժեղ ցավերին։ Ես այդպես էլ չէի կարողանում գտնել մի հարմար մեթոդ, որը կօգներ խուսափել այդ ամենից։
Սակայն մի օր ես իմացա մի շատ էժանագին, պարզ և հեշտ միջոցի մասին, որն օգնում է խուսափել նշված կրունկի ցավերից։ Այն հնարել է Մարի Հելվինը՝ 1970-ականների թոփ մոդել և բրիտանացի ֆոտոնկարիչ Դեյվիդ Բեյլիի նախկին կինը, ով երկար անքուն գիշերներ է ունեցել այս հրաշալի միջոցը մտածելու համար։
Հելվինը պատմել է իր գաղտնիքի մասին մի քանի տարի առաջ, և մինչև այսօր ես այդ մեթոդից օգտվում եմ։ Այսպիսով՝ ո՞րն է այդ մեթոդի գաղտնիքը։
Հարկավոր է կապել 3-րդ և 4-րդ ոտքի մատները (եթե հաշվում ենք մեծ մատից)։
Իհարկե, այս ամենը շատ անհնարին է թվում, սակայն ձեզ հավատացնում եմ՝ այս ամենն իսկապես օգնում է խուսափել բարձրակրունկների առաջացրած կոշտուկներից և ցավերից։
Իր հարզարույցներից մեկում, որը Հելվինը տվել էր «The Daily Mail» թերթին 2014 թվականին, նա տալիս է մեթոդի հավանական բացատրությունը․ երբ դուք կապում եք այդ մատները, մկանները կարողանում են վերացնել կրունկի հատվածի ծանրաբեռնվածությունը։
Ճիշտ է արդյոք այս բացատրությունը, թե ոչ՝ այս դեպքում այդքան էլ կարևոր չէ։
4-րդ օրը հագա 12 սանտիմետրանոց բարձրակրունկներ և կապեցի այդ մատները։ Ես ապշել էի արդյունքից։