Ձեր կյանքում կա՞ այնպիսի սովորություն, որն անպետք է, սակայն չեք կարողանում ազատվել դրանից։ Շատ մարդիկ, ովքեր առողջ ապրելակերպով են զբաղվում, ցանկանում են հրաժարվել կոֆեինից։ Միևնույն ժամանակ սննդակարգից մեկ բաժակ սուրճ հեռացնելն ավելի բարդ է, քան առույգ և առանց ալկոհոլի կենսակերպ պահպանելը։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում։

Ինքնահանգստացում

Համաձայնվեք, կոֆեինն այնքան կործանարար չէ, որքան թմրանյութը կամ ալկոհոլը։ Եվ հենց այդ պատճառով էլ մեր ուղեղը պահպանում է իր կայուն սովորությունները և սեփական հարմարավետությունը։ Օրինակ՝ ուղեղը մեզ ասում է, որ մեկ բաժակ սուրճը մեզ համար վտանգավոր չէ։ Կամ էլ մենք պատահաբար հիշում ենք կոֆեինի օգտակարության մասին։ Այսպիսի մտքերը որոշում կայացնելու ճանապարհին արգելակում են մեզ և թույլ են տալիս կողմնորոշվել։ Հնարավոր է, որ ներքուստ դուք որոշ սովորություններ կառավարելու ցանկություն եք ունենում։

Պատմենք 3 պարզ հնարքի մասին․

Մեկ օրվա կանոն

Իրադարձության մասշտաբները և ծավալը հաճախ խուճապ են առաջացնում։ Համաձայնվեք, սիրելի խմիչքից ընդմիշտ հրաժարվելը սթրեսի աղբյուր է։ Փորձեք մեկ օրով հրաժարվել վնասակար սովորությունից։ Եթե հեշտ եք հրաժարվում, ապա հետագայում էլ դուք կարող եք շարունակել նման պահվածքը։ Երկարաձգեք հրաժարվելը և մի ստեղծեք սահմաններ։

Շնչառություն

Շնչառության ռիթմի միջոցով մենք կարող ենք կարգավորել մեր էմոցիոնալ վիճակը։ Եթե հասկանում եք, որ այլևս չեք կարողանում տիրապետել ձեզ, կանգ առեք, երկար շնչեք և արտաշնչեք։ Երբ դուք կհանգստացնեք ձեր էմոցիաները, դուք նորից կկարողանաք կառավարել ձեզ։

Ուրախության զգացում

Ձեզ համար սահմաններ մի ստեղծեք։ Ձեր սովորությունների փոփոխությունը չպետք է դառնա կամքի ուժի փորձություն։ Իրագործմանը մոտեցեք սիրով։ Մտածեք՝ «իսկ կարո՞ղ եմ մեկ օր ապրել առանց շաքարի»։ Հետևեք զգացողություններին և մտքերին։ Գովեք ձեզ, ուրախացեք հաջողություններով։

Փորձեք փոխարինող գտնել։ Օրինակ, եթե ցանկանում եք հրաժարվել սուրճից, ապա այն փոխարինեք բնական ծաղկային թեյով։ Ստեղծեք նոր սովորություններ և նրանցից հաճույք ստացեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել