Տնտեսական աճին ամենից մեծ չափով՝ 5.1 տոկոսային կետով, նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ Արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է 0.7 տոկոսային կետի չափով, շինարարությունը՝ 0.1 տոկոսային կետի չափով, իսկ գյուղատնտեսությունը բացասական ազդեցություն է ունեցել 1.3 տոկոսային կետի չափով։
ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով 2018 թվականին կազմել է 6 տրիլիոն դրամ։
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (շուկայական գներով) 2018 թվականին կազմել է 2 021 808 դրամ կամ 4 186 դոլար։
Ըստ եռամսյակների դիտարկումը (յուրաքանչյուր եռամսյակը՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ) ցույց է տալիս, որ 3-րդ եռամսյակում կտրուկ դանդաղումից հետո տնտեսական աճի տեմպը 4-րդ եռամսյակում արագացել է մինչև 3.4%։
2018թ. 1-ին եռամյակ՝ 9.9%,
2018թ. 2-րդ եռամյակ՝ 7.4%,
2018թ. 3-րդ եռամյակ՝ 2.5%,
2018թ. 4-րդ եռամյակ՝ 3.4%։