Tert.am-ը գրում է.

Բաքվում Էլդար Մուսլիմով անունով 26-ամյա երիտասարդը սպանել է մորը՝ 66-ամյա Նաիլյա Մուսլիմովային, գրում է minval.az-ը:

Սպանությունը կատարվել է փետրվարի 18-ին: Նախաքննության համաձայն՝ կենցաղային բնույթի վեճի ժամանակ երիտասարդն աթոռով հարվածել է մոր կրծքավանդակին, որից հետո կինն ընկել է՝ գլուխը պատին հարվածելով:

Դեպքից հետո Մուսլիմովը փախել է բնակարանից և վերադարձել միայն հաջորդ օրը՝ հույս ունենալով, որ մայրը ողջ է: Նա շտապօգնություն է կանչել, սակայն բժիշկներն արձանագրել են կնոջ մահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել