ԵՊՀ-ում «բացահայտումների» հետ կապված ոստիկանության հաղորդագրությունը կարդացի։ Չնայած Արամ Սիմոնյանին, մեղմ ասած, խիստ դրական կերպար չեմ համարում, բայց տարածված հաղորդագրության ոճն ու ձևը մի տեսակ դուրս չեկան։ Շատ նման էր հանրությանը լարելու ու Սիմոնյանի գլխին հանրության բացասական տրամադրությունների նոր տարափ ապահովելու փորձի։ Հաղորդագրության մեջ ոչ մի անուն չկա՝ ո՛չ Սիմոնյանի, ո՛չ «կաշառք» տված անձի, իսկ պնդումներն էնքան վստահ են, որ տպավորություն ա ստեղծվում, թե արդեն դատավճիռ կա։ Պարզ ա, որ հաղորդագրությունը կարդացող կամ ոստիկանության տարածած տեսանյութը դիտող քաղաքացիների մեծամասնությունը սլաքներն ինքնըստինքյան ուղղելու ա ԵՊՀ ռեկտորի կողմ և առանց դատ ու դատաստանի մեղավոր ա ճանաչելու նրան։
Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ի՞նչ «կեղտ» կա Սիմոնյանի տակ կամ կա՞ արդյոք, բայց վերջին ամիսներին նրան տարբեր միջոցներով ճնշելու փորձերը, կարծում եմ, ակնհայտ են։ Դատելով Սիմոնյանի պահվածքից՝ ինքը վճռական ա տրամադրված, և ամեն ինչ էնքան էլ հարթ չի անցնելու։ Սա, կարծում եմ, օբյեկտիվ և համակողմանի քննություն անցկացնելու կարևոր նախադրյալներից մեկն ա։ Կարելի ա ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը, որովհետև բացահայտումներ լինելու են ցանկացած դեպքում։ Հարցն էն ա, թե ի վնաս ո՞ւմ կլինեն էդ բացահայտումները։
ՀԳ. Ինձ իրոք հետաքրքիր ա, թե ի՞նչ բացահայտումներ կլինեն, իսկ էս գրառումը իրավապահ մարմինների տեղեկատվության համար պատասխանատու ստորաբաժանումների գործելաոճի մասին ա, ինչն ինձ մտահոգում ա (սա առնվազն առաջին էսպիսի օրինակը չէ)։