ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանի հանձնարարությամբ համակարգված աշխատանքներ են սկսվել Ճանապարհային ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանումներում օրվա մեջ որոշակի ժամերին առաջացող հերթերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ: Հերթերը պայմանավորված են Հայաստան ներկրվող տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով: Ոստիկանությունը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի մեկ իրավաստեղծ և մեկ կազմակերպչական բնույթի առաջարկություն: Առաջարկվելու է՝

1. այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցի տվյալներն առկա են գրանցման-քննական ստորաբաժանման էլեկտրոնային ռեգիստրում, տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններն իրականացնել առանց տրանսպորտային միջոցը ստորաբաժանում ներկայայացնելու պահանջ քաղաքացուն ներկայացնելու,
2. ծրագրային-տեխնիկական հնարավորություն ստեղծել գործարքի կողմերի համար գործարքն իրականացնել համացանցում առանց ճանապարհային ոստիկանություն ներկայանալու: Համապատասխան օրինագիծն ուղարկվել է կառավարություն, ծրագրային աշխատանքներն ընթանում են: 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունվարի 29-ից Ճանապարհային ոստիկանությունում գործարկվել է տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման և վարորդական վկայականների հատկացման նոր սերվերային համակարգ, որը գործարքների արագությունն ավելացրել է մոտ 35 անգամ: Սրա շնորհիվ օրվա մեջ 15։00-ից հետո հերթեր չկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել