Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված մի քաղաքացու՝ մարմնական վնասվածքներ ստանալու փաստով:

Այսօր ժամը 04:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմաթորաքս» ախտորոշմամբ:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Սևակ Սարգսյանն է, ով բժիշկների հայտարարության համաձայն, ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալ, քանի որ գտնվում է ծանր վիճակում:

Քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել ավագ քննիչ Վանիկ Սեդոյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի հանգամանքները, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ որոշ տեղեկություններ չենք հրապարակում:

Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոցում հայտնած տեղեկությունները, որ Ս. Սարգսյանը վնասվածքը ստացել է դժբախտ պատահարի արդյունքում, որ իբր նա վայր է ընկել սուր ամրանի վրա, իրականությանը չէր համապատասխանում:

Օպերատիվ-քննչական հմուտ ու հսկայածավալ աշխատանքների արդյունքում էրեբունու ոստիկաններն ու քնիչները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով բերման է ենթարկվել ոստիկանության էրեբունու բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Միչուրինի փողոցի բնակիչ, 21-ամյա Արշավիր Դավթյանն է, ով այսօր քննչական փորձարարության ժամանկ պատմել է դեպքի հանգամանքները:

Էրեբունու քննիչները պարզել են նաև, որ Սևակը միչև Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելը, շտապօգնության բրիգադի կողմից BMW մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է Մուրացանի պոլիկլինիկա:

Էրեբունու քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քննիչներին հայտնի է նաև հանցագործության կատարման վայրը, շարժառույթը, մասնակիցների շրջանակը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել