Շատերը կարծում են, որ սրտի կանգը հանկարծակի է տեղի ունենում, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ բավականին հաճախ լինում են նախազգուշացնող նախանշաններ, այդ պատճառով շատ օգտակար է իմանալ նրա նախանշանների և ռիսկերի մասին, որոնք անտեսվում են շատերի կողմից։
Սրտի կանգը ինֆարկտ չէ
Նախևառաջ՝ պետք է հաշվի առնել, որ ինֆարկտն իրենից ենթադրում է շրջապտույտի խնդիր, իսկ սրտի կանգը կապված է բիոէլեկտրիկ ակտիվության դադարի հետ։
Ինֆարկտն առաջանում է այն ժամանակ, երբ սրտի մոտ արյան շրջանառությունը դժվարանում է։ Սրտի կանգն իրենից ենթադրում է խնդիր սրտի էլեկտրական ակտիվության հետ։ Այս պարագայում սրտխփոցը դանդաղում է, և սիրտը չի կարողանում անհրաժեշտ քանակությամբ արյուն մատակարարել։
Սրտի կանգի ժամանակ մարդը սկսում է շնչահեղձ լինել, և անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում նա կարող է մահանալ րոպեների ընթացքում։ Ինֆարկտը կարող է սրտի կանգի պատճառ դառնալ, սակայն սա առանձին խանգարում է։
Շատ դեպքերում ինֆարկտը միանգամից չի հանգեցնում սրտի կանգի, սակայն եթե տեղի է ունեցել սրտի հանկարծակի կանգ, ապա, ամենայն հավանականությամբ, դրա պատճառն ինֆարկտն է։
Սրտի կանգի պատճառով մահերը կարելի է կանխարգելել, եթե դրա նախանշաններ ունեցող մարդն իմանա այդ նախանշանների մասին և ժամանակին դիմի բժշկի։
Ցավ կրծքում
Հիմնական նախազգուշացնող նշաններից է ճնշումը կամ դիսկոմֆորտը։ Կրծքի ցավն առաջանում է այն ժամանակ, երբ արյունը դադարում է բավարար քանակությամբ թթվածին մատակարարել, և այն այլևս չի հասնում սրտամկանին։ Ցավը կարող է փոխանցվել ձախ ձեռքին և ավելի ուժեղանալ ֆիզիկական ակտիվության ժամանակ։
Այն տևում է մի քանի րոպե և անմիջապես դադարում է ու մի քանի ժամից կրկին վերադառնում։
Ծանր շնչառություն
Եթե ձեզ մոտ հանկարծակիորեն դժվարացել է շնչառությունը, ապա դա վատ նշան է։
Այսպիսի նախանշաններ ունեցող մարդիկ բավականին վտանգավոր ռիսկային գոտում են գտնվում։ Այդ ռիսկը ավելի մեծ է, քան այն մարդկանց մոտ, ովքեր կրծքի ցավ ունեն։
Ռիսկային գործոններ
Իմանալով ռիսկերի մասին՝ մարդը կարող է կանխարգելել լուրջ խնդիրները։ Նրանց մեջ կարելի է առանձնացնել․
- Տարիքը,
- Ծխելը,
- Հիպերտոնիան,
- Խոլեստերինի բարձր մակարդակը,
- Ճարպակալումը,
- Դիաբետը,
- Նստակյաց կենսակերպը,
- Երիկամների խրոնիկական ցավերը։