168.am-ը գրում է.

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը Ռուսաստանից Հայաստանի ձեռք բերած Սու-30 ՍՄ կործանիչ ինքնաթիռները համարում է «փողերի անիմաստ կորուստ», քանի որ դրանք Հայաստան են տեղափոխվելու 2020 թվականին, բացի այդ, Մալազիային և Հնդկաստանին վաճառված կործանիչներն ավելի բարձր մոդիֆիկացիա ունեն, քան Սու-30 ՍՄ կործանիչներն են։

«Ադրբեջանի զինված ուժերն ունի այնպիսի հակաօդային պաշտպանություն, որի պարագայում դժվար է պատկերացնել, որ ամենաուժեղ կործանիչներով հնարավոր է ներխուժել Ադրբեջանի հակաօդային տարածք։ Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունն այս պահին ունի 16 կործանիչներ, որոնք բելառուսական արտադրության են  և որոնց առակայության դեպքում Սու-30 ՍՄ կործանիչները շատ քիչ բաներ կարող են անել»,- նշեց ռազմական փորձագետը։

Նրա խոսքով՝ Սու-30 ՍՄ կործանիչների համար օդաչուներ պատրաստելու համար պահանջվելու է 5-6 տարի։

«Հայաստանը զրոյից պետք է պատրաստի նաև տեխնիկական անձնակազմ, քանի որ ՍՈւ-25 սպասարկելը մի բան է, իսկ Սու-30 ՍՄ-ը, այն էլ՝ ժամանակակից, այլ բան։ Դրա համար միշտ ասել եմ, որ ավելի լավ է՝ ցամաքային  հեռահար զինատեսակներ ձեռք բերեր։

ՀՀ Զինված ուժերում շատ բաց կետեր կան, ասում են, թե «Իսկանդեր» ունենք, և այլն, բայց չունի հրետանային հետախուզություն, որը թույլ կտա Ադրբեջանի զինված ուժերի խորքում հայտնաբերել թիրախներ և խոցել»,- ասաց ռազմական փորձագետը։

Նա նաև նկատեց, որ, եթե պատերազմ սկսվի, ապա Ադրբեջանն իր ունեցած զինատեսակներով կարող է թիրախավորել Հայաստանի Հանրապետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել