Հայաստան-Մալթա խաղի ժամանակ ես՝ որպես ՀՀ ազգային հավաքականի երդվյալ երկրպագու, զգացի, որ ինքնատիրապետումս կորցնում եմ, երբ ամեն անգամ Ռոման Բերեզովսկու դեմքին նայելով` սիրտս ակամայից լցվում էր: Մարդ, որ անսահման նվիրվածություն ցույց տվեց իր ամբողջ կարիերայի ընթացքում, իսկ այսօր մի քանի շակալների կամայականությունների պատճառով լեգենդար դարպասապահը ստիպված է գլուխ կռացնել... Երբ այդ մի քանի շակալները ինձ ու իմ նման հազարավոր մարդկաց արցունքների պատճառ են դառնում, երբ ...
Ինչո՞ւ են ամեն ինչ պղծում, մի՞թե չկա մի ոլորտ, որ գործից հասկացող ու պրոֆեսիոնալ մարդիկ աշխատեն, թե՞ շակալների ու բաշիբոզուկների խրախճանքը պետք է սփռվի ամբողջ հայաստանյան իրականությունում, որ հայ մարդը ուրախության ոչ մի շանս չունենա ու անգամ սպորտում...
Հ.Գ. Այսօր Դանիա-Հայաստան, ու ես հավատում եմ մեր տղանների հաղթանակին, իրատեսակ հաղթանակին, որովհետև Ռոմանն ու իր ընկերները նամուս, թասիբ ու տղամարդկություն ունեն, ուրիշ ոչինչ !!!
Դուք խեղդվելու եք մեր արցունքների մեջ, պարոնայք շակալներ !

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել